Փոխվարչապետը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։
-Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը:
-Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կփոխվի 520 վերելակ. Հակոբ Կարապետյան
Մինչեւ 2018 թվականը Երեւանում փոխվել է 35 վերելակ: 2019-2020 թվականների հանրագումարով կփոխվի 520 վերելակ: Այս մասին հայտ...
Գարրի Կասպարովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ միջազգային հետախուզում է հայտարարվել շախմատիստ Գարրի Կասպարովի նկատմամբ, ով Ռուսաստանի Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...
Պապոյանը նմանակո՞ւմ է Փաշինյանին. «Փոքրիկ Նիկոլը». Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժո...