Գլխավոր դատախազության առաջնահերթությունները՝ Հայաստանից հափշտակված գույքերի վերադարձն է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին:
Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման արդի հարցերին՝ այդ համատեքստում ներկայացնելով հայկական փորձն ու գրանցած արդյունքները:
Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, կնքվել է հաշտության 9 համաձայնություն. արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք:
«Քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության շրջանակում մեզ հաջողվել է մի շարք պետություններում հայտնաբերել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են»,- հավելել է ՀՀ գլխավոր դատախազը:
Դատախազության առաջնահերթություններից է՝ միտված ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ դրանց հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված վնասի հատուցմանը, այդ թվում՝ Հայաստանից հափշտակված գույքերի և ակտիվների վերադարձին։
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները: Զեկույցները վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, անչափահասների իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին զրկել ֆինանսավորումից. Բորել
Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումից և մատակարարումներից, եթե երկրո...
Մենք ձգտում ենք դրա կործանմանը. հույս ունեմ՝ այն կփլուզվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ակնկալում է Իրանի ֆինանսական համակարգի կործանումը:Պատասխանելով այն հարցին, թե ար...
ՆԱՏՕ-ն մեր թշնամին է. Մեդվեդև
ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խոսք անգամ լինել չի կարող: Հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։«ՆԱՏՕ-ն մեր թշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիզդ կկտրենք, արյունդ կխմենք․ գերությունից վերադարձած Կարեն Մանուկյանը պատմում է
Վիզդ կկտրենք, արյունդ կխմենք․ Խոշտանգումներ, տանջանք, ծեծ Բաքվի բանտում։ Գերությունից վերադարձած Կարեն Մանուկյանը մանրամ...