ՔԿ-ն՝ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասին
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։
Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։
Նմանատիպ հոդվածներ
Անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան
Անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ո...
«Մուլյաժ» է․ ոստիկանապետը՝ ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածի մասին
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ, որտեղ ընթանալու...
Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև․ «Հրապարակ»
Մեր տեղեկություններով այս պահին Արցախում գտնվող օդանավակայանի հատվածում բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների...