Քաղաքականություն
Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել է 23 անձ. ՆԳՆ
Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։
Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Իրավիճակը Գյումրիում այսօր խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լեզվին են տալիս Ռուսաստանի հետ կապված․ Ռոբերտ Քոչարյան
Իրանը նախազգուշացնում է․ ռազմական հարվածներ կհասցվեն
Մեր դեմ մահափորձ է ծրագրվում․ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.5