Ամերիկացիներն էլ ավելի շատ են սկսել հրաժարվել իրենց քաղաքացիությունից
Ամերիկացիները զանգվածաբար սկսել են հրաժարվել իրենց քաղաքացիությունից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպաններին։
Հրապարակման համաձայն՝ արտասահմանում բնակվող 5-6 հազար ամերիկացիներ ամեն տարի հրաժարվում են իրենց ԱՄՆ քաղաքացիությունից։ Թերթին հարցազրույց տված փաստաբանների կարծիքով՝ հարկային և լոգիստիկ խնդիրները ամենատարածված պատճառներն են, սակայն վերջերս քաղաքականությունը գնալով ավելի կարևոր է դառնում։
Ինչպես նշում է պարբերականը, Միացյալ Նահանգները երկու երկրներից մեկն է (Էրիթրեայի հետ միասին), որոնք քաղաքացիներին հարկում են քաղաքացիության, այլ ոչ թե բնակության հիման վրա, ինչը նշանակում է, որ արտասահմանում բնակվող ամերիկացիները պարտավոր են տարեկան հաշվետվություններ ներկայացնել Ներքին եկամուտների ծառայությանը՝ իրենց հայրենիքի կողմից պահանջվող հաշվետվություններից բացի։
Այս բեռի պատճառով շատ արտագաղթողներ սկսում են լրջորեն մտածել իրենց «արծվի պատկերով անձնագրից» հրաժարվելու մասին։ Ավելին, գրում է թերթը, անձնագրից հրաժարվելու պահանջարկը հատկապես բարձր է Մեծ Բրիտանիայում բնակվող ամերիկացիների շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին...
Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել՝ ծախսերի փոխհատուցման համար
Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովե...
Գորիսում Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել
Ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահ...
«Աժդանակ» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքը․1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի. հայտարարություն
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գործող «Աժդանակ» ընկերությունը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Համ...