«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որը կոչված է աջակցություն տրամադրելու Արցախի տեղահանված բնակիչներին:
Նախաձեռնությունն ստացել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» անվանումը և նպատակ է հետապնդում ուրախություն պարգևելու արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Նրանց համար նվերներ են պատրաստվում ուղարկել, որին կարող են միանալ բոլոր ցանկացողներն ԱՄՆ-ում:
Ըստ Քարդաշյանի հրապարակած տեղեկության՝ երեխաների համար կարելի է պատրաստել խաղալիքներ, դպրոցական պարագաներ, անձնական խնամքի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ և ավելին: Նվերները կտեղաբաշխվեն «Թաքնված ճանապարհ նախաձեռնության» կենտրոնների կողմից:
[2da82173fcc02a2018329ee9b9e7ac8b.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...