Գորիսում Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել
Ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։
Վերջինիս սրահում հայտնաբերվել են պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ։ Ավտոքարշակը տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զինամթերքը, որն, ըստ նախնական տվյալների՝ բերվել է Արցախից, վերցվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր ներկայացնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել: