Մի մանկապարտեզի հետքերով է գնացել ՔՊ-ից պատգամավորն ու ուշագրավ բացահայտում արել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Մի մանկապարտեզի հետքերով.

Ամիսներ առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզի սեփականության հետ կապված խնդիրներ կային, որոշեցի ուսումնասիրել, թե որտեղից են ծագում խնդիրները, գնացի-գնացի, հասա հեռավոր 2000-ականների սկիզբ։


Պարզվեց ժամանակին գյուղապետը մանկապարտեզը նվիրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ)։ Հարցումների միջոցով կարողացա գտնել նաև պայմանագիրը գյուղապետի ու ՀԱՍԵ ներկայացուցչի միջև։


Առաջին անգամ էի նման տարօրինակ պայմանագիր տեսնում:


Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված են պայմանագրի չեղարկման հիմքերը։


Պարզվում է, որ Նվիրատուն, այսինքն` գյուղապետը, իրավունք ունի հրաժարվել մանկապարտեզը փոխանցելու խոստումից, եթե Նվիրառուն, այսինքն` ՀԱՍԵ-ն, ոտնձգություն է կատարել գյուղապետի կամ նրա ընտանիքի անդամներից մեկի կամ մերձավոր ազգականներից մեկի կյանքի դեմ կամ գյուղապետին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածք։ Եթե ՀԱՍԵ-ն դիտավորյալ կյանքից զրկի գյուղապետին, ապա նրա ժառանգները իրավունք կունենան հետ պահանջել մանկապարտեզը ՀԱՍԵ-ից դատարանում։

Հետաքրքիր է, թե տարօրինակ այս պայմանագրին ինչ դրամատիկ զարգացումներ են նախորդել»:






Քաղաքականություն

Պատահարներ