Հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
«Խորը ցավ եմ ապրում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։ Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունի թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ է նկարահանվել. Oragir. news-ը տեղեկություն է հայտնում
Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի...
100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվող անձի կողմից զինվորական համազգեստ կրելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառա...
«Էրեբունի» թանգարանի տնօրենը պատրաստ է հրաժարական տալ, եթե այդպես գտնի վերադաս մարմինը
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրառում է արել՝ օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից...
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
Վերին Լարսում վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Sput...