Մայր Աթոռի արձագանքը սկանդալային ձայնագրությանը
Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վախեր ունի. Վարդան Ոսկանյանը ասել է, թե որն է Բաքվի բռնապետի հիմնական վախը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հնչեցրած հայտարարություններին: Նա, մասնավորապե...
Օնիկ Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. Հրապարակվել է դատախազին ներկայացված դիմումը. ArmLur. am
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ավելի...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպու...
Պապիկյանը պատասխանել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի նկարը կախված իր աշխատասենյակում
«2018 թվականին վստահեցնում էիք, որ անցել են ժամանակները, երբ դրոշի ու գերբի կողքը փակցվում էր երկրի ղեկավարի նկարը: Ընդա...