«Բարսելոնան» կասկածվում է թանկարժեք տրանսֆեր կեղծելու մեջ

Խոսեպ Բարտոմեուի նախագահության օրոք «Բարսելոնայի» տրանսֆերները հետաքննող դատավորը գործի նյութերին ավելացրել է նաև Անտուան Գրիզմանի տրանսֆերը։ Դատավորը տրանսֆերի իրականացման ընթացքում հայտնաբերել է վատ վարչարարության և խարդախության նշաններ։


Հաղորդվում է, որ «Բարսելոնան» հնարավոր է՝ Անտուան Գրիզմանի հետ ուղղակի բանակցություններ է վարել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը դեռ ուներ գործող պայմանագիր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ առանց ակումբի թույլտվության։ Սա արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով։


Ըստ El Mundo-ի՝ բողոքից խուսափելու համար «Բարսելոնան» հնարավոր է, որ «Ատլետիկոյին» վճարել է 15 միլիոն եվրո և այն ներկայացրել որպես մեկ այլ վճարում՝ թաքցնելով իրական նպատակը։


Անտուան Գրիզմանը 2019 թվականի ամռանը «Ատլետիկոյից» 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։ Երկու տարի անց ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադարձավ մադրիդյան ակումբ։

Քաղաքականություն

Պատահարներ