Քաղաքականություն
Պուտինը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին ուկրաինացի երեխաներին աջակցելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու գործում նրա ներգրավվածության համար։
«Նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել առաջին տիկին Մելանյային ուկրաինացի երեխաների հարցում նրա ներգրավվածության համար։ Նա շատ շնորհակալ էր և ասաց, որ այս աշխատանքը կշարունակվի», - գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social էջում։
Հիշեցնենք՝ այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սպիտակ տունը չի բացառում, որ Թրամփն ու Պուտինը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
2.3