Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում, գրում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես գերմանական մամուլը, անդրադառնալով Թուրքիայի ռազմագործողություններից հետո ստեղծված իրավիճակին, ծաղրանկարներ է հրապարակել:
Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքայի դրոշով կարմիր գորգի վրա ծնկի է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ:
Գերմանական մամուլն այդ կերպ փորձել է պատկերել Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ`ամերիկյան և եվրոպական թերթերի գլխավոր էջերը ողողված են Էրդողանի լուսանկարներով:
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...