
Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։
Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ունենալով փոխվստահության և գործընկերային երկխոսության ամուր հիմք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և նոր նախաձեռնությունների իրականացումը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային առաջնահերթություններին, այդ թվում՝ TRIPP ծրագրին, որը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։
Դեսպան Քոուլին նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր մակարդակի բարձրացնելով տնտեսական և ներդրումային փոխգործակցությունը։