Միշել Սարիանը՝ Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումների չաշխատելու մասին
«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը նոր գրառում է կատարել՝ Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումների վերաբերյալ։
«Դուք եղեք դատավորը!!! Մենք այս հսկայական բժշկական սարքավորումների աջակցությունն արեցինք` օգնելու մեր ազգին և մեր ժողովրդին: Մենք նույնիսկ հայրենասիրական երգով գեղեցիկ տեսահոլովակ պատրաստեցինք, քանի որ շատ ոգևորված էինք Հայաստանին օգնելու համար:
Մեր Կենսաբժշկական ճարտարագիտության բաժինը ստուգել է յուրաքանչյուր ապրանք առաքվելուց առաջ և հավաստագրվել է, որ այն լավ վիճակում է և օգտագործելի հիվանդանոցներում!!! Եթե դա լավ է ամերիկյան հիվանդանոցների համար, որոնք լավագույնն են այս աշխարհում, ապա դա լավ է ամենուր, ներառյալ՝ Հայաստանում !!!»,-գրել է Սարիանն ու հրապարակել Հայաստան առաքված սարքավորումների տեսանյութը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարիանը գրել էր, որ 2 տարվա ընթացքում Հայաստան է ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:
«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել»,-գրել էր Սարիանը:
Առողջապահության նախարարությունը՝ ի պատասպան ԶԼՄ-ների, հայտնել էր, թե սարքավորումների մի մասը բաշխվել է բուժհաստատություններին, մի մասն էլ պիտանի չեն եղել շահագործման ու համապատասան ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:
ՊՆ-ն ևս հայտնել էր, թե նվիրաբերված բժշկական սարքավորումների խմբաքանակի մեջ եղած շահագործման պիտանի սարքավորումները բաշխվել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատություններին, իսկ սարքավորումների մի մասը մաշվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով պիտանի չէ շահագործման և, հնարավորության դեպքում իրականացվում է վերանորոգման կամ, եթե վերանորոգումն անհնար է` խոտանման ընթացակարգ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ ու հայհոյանքներ՝ Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միջև. «Անտիֆեյք»
Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կ...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարտերն ընթանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու». Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ խաղի արյունոտ երանգները…Լիբանանում կտրուկ սրվեց իրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարզաբանում՝ անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին
ՀՀ ոստիկանությունն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է տարածել։