Հիմա էլ Հայ Առաքելական Եկեղեցու օծյալ քահանային հուդա են կարգել․ Եղոյանը քահանաների ձերբակալության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Արագածոտնի թեմի առաջնորդի և այլ հոգևորականների ձերբակալություններից հետո հոգևորականի թիրախավորմանը:


«Հիմա էլ Հայ Առաքելական Եկեղեցու օծյալ քահանային հուդա են կարգել ու ամեն տեսակ լուտանք են տեղում իր հասցեին։ Այ էս ա իրենց եկեղեցասիրությունը։ Համոզված եղեք, նույն կերպ կվարվեին իրենց դեմ խոսացող արքեպիսկոպոսի հետ անգամ (Տալլինում վարչապետին ողջունած Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի դեմ կարճատև և «արդյունավետ» արշավը վկա)։


Դուք ո՞վ եք ընդհանրապես, որ մարդուն հուդա կարգեք, 11 առաքյալներից մե՞կն եք, թե՞` Քրիստոսի տեղապահը։ Դուք ընդհանրապես քրիստոնյա՞ եք, հավատացյա՞լ եք, դուք ընդհանրապես ունա՞կ եք հավատալ որևէ բանի առանց տեսնելու։ Բա ու՞ր են ձեր քրիստոնեական առաքինությունները, ու՞ր ա ձեր գթասրտությունը, համբերատարությունը, ողորմածությունը, սերը վերջապես։ Թե՞ դուք, Քրիստոսի պատգամին հակառակ, սիրում եք միայն նրանց, ովքեր ձեզ են սիրում։


Այ նման իրավիճակներում ա երևում, թե ինչքանով եք քրիստոնյա ու բարեսիրտ ընդհանրապես։ Չար, մաղձոտ, թայֆաբազ մարդիկ եք դուք, ասեմ ձեզ»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ