Դատախազությունը մերժել է Լևոն Երանոսյանի առևանգման փաստով քրեական գործ հարուցելը. փաստաբան

Դատախազությունը մեկ անգամ արդեն մերժել է Լևոն Երանոսյանի առևանգման փաստով քրեական գործ հարուցելը։ Երանոսյանի Փաստաբանն ասաց, որ իրենց համար էլ անհասկանալի է, թե ինչու և ինչ հիմքով են մերժել քրեական գործի հարուցումը։

 

«Հիմա մենք բողոք ենք ներկայացրել Դատախազությանը անգործության դեմ։ Դատախազությունը 2020 թ-ի նոյեմբերին Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգելու, Շուշիի բերդ տանելու և թուրք գերիների հետ պահելու մասին հրապարակման հիման վրա հանձնարարել է նյութեր նախապատրաստել, սակայն քերական գործի հարուցումը մերժել էին։ Բնականաբար, մենք համաձայն չենք այդ գնահատականին և կարծում ենք, որ այդտեղ հանցակազմ կա»։

Հարցին, թե արդյոք ի վերջո հիմնավորել են, թե ինչու են տարել Երանոսյանին Շուշիի բերդ՝ նա պատասխանեց, որ եթե հիմնավորած լինեին՝ իրենք բողոք չէին ներկայացնի։

Լևոն Երանոսյանն իր հարցազրույցներից մեկում անգամ հրապարակել էր, թե ով է ղեկավարել իր առևանգումը և Շուշիի բերդ տանելու գործողությունը։ Նա նշել էր, որ գործողությունը ղեկավարել էր ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թ.-ին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին այն, ում «Տապոռ» էին ասում։ Հարցին, թե արդյոք այս անձը հարցաքննվել է կամ նրա դեմ ցուցմունք ներկայացվե՞լ է, փաստաբանն ասաց, որ քանի որ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել՝ հետևաբար ոչ ցուցմունք կա, ոչ էլ հարցաքննություն։ «Մենք դեռ փորձում ենք հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի, ապա միայն պարզվի, թե քանի հոգի են եղել, ինչու են առևանգել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։ Հետագայում պարզեց, որ նրան տարել են Շուշիի բերդ, սակայն այդպես էլ չեն հիմնավորել, թե ինչու։


 

Պատահարներ