Ադրբեջանը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը. ՀՀ տեղանունները թյուրքացված են
Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։ Այս մասին հայտնել է Թյուրքագետ Վարուժան Գեղամյան:
«Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Կենտրոնակա...
Հայաստանի սուվերեն տարածքով որևէ միջանցք, որևէ կտոր չի կարող տրամադրվել, դա բացառված բան է. Էդմոն Մարուքյան
Նախքան կոմունիկացիաների բացումը, մեր օրենսդրությունն ամբողջությամբ պետք է վերանայվի և համապատասխանեցվի մեր անվտանգային մ...
Մութ ամպեր են կուտակվում որոշ մարզպետների գլխին.«Փաստ».
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրայ...
Արթիկի նախկին քաղաքապետը համայնքի բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկ...