Հայաստանի սուվերեն տարածքով որևէ միջանցք, որևէ կտոր չի կարող տրամադրվել, դա բացառված բան է. Էդմոն Մարուքյան
Նախքան կոմունիկացիաների բացումը, մեր օրենսդրությունն ամբողջությամբ պետք է վերանայվի և համապատասխանեցվի մեր անվտանգային մարտահրավերներին. այս մասին Կոտայքի մարզում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Գոյություն չունի Մեղրիի միջանցք: Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված չէ Մեղրիի միջանցք: Գրված է, որ ճանապարհ է տրվում, որտեղո՞վ՝ գրված չէ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանի սուվերեն տարածքով որևէ միջանցք, որևէ կտոր չի կարող տրամադրվել, դա բացառված բան է»,- ասել է Մարուքյանը:
Շարունակելով խոսքը՝ ԼՀԿ ղեկավարը նշել է. «Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված է՝ կողմերը գնում են ապաշրջափակման: Սա նշանակում է, որ բոլորը շրջափակումը բացում են և սկսում են շփվել: Հիմա, եթե մենք ճանապարհները բացում ենք, իրենք բացում են, Ադրբեջանն առանձին, սուվերեն միջանցք ինչի՞ է ուզում: Ըստ էության, Հայաստանից հող է ուզում, տարածք է ուզում, ճանապարհ է ուզում, որ դա դառնա իր սեփականությունը»,- դիտարկել է պատգամավորը՝ նշելով, որ սահմանները բացելուն իրենք կողմ են, սակայն բացելուց առաջ առաջարկում են վերանայել ամբողջ օրենսդրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել, ռուսական կողմը զայրացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։...
Գիշերը` Բակո Սահակիչի բակում. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել
Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխ...
Լսի՛ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի՛ անցիր. Օնիկ Գասպարյան. Armlur
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարաություն, որը ներկայացնում ենք ստորեւ Հարգելի հ...
Թող Քոչարյանն ասի՝ իրա տղեն պատերազմի ժամանակ որտեղ ա եղել. իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսվել. Նիկոլ Փաշինյան
Էսօր էտ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին: Աբովյանում իր համակի...