Հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ցուցակի առաջին տասնյակում են նաև Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Դավիթ Սիմոնյանը, Կարապետ Գուլոյանը, Շաքե Իսայանը, Քաջիկ Գևորգյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը և Հրանտ Դավթյանը:
Կուսակցության ցուցակում չի լինի ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, սակայն պատճառը ԲՀԿ գործընկերների հետ գժտությունը չէ։
«Սերնդափոխությունը, թարմ արյունը քաղաքականության մեջ տրամաբանական գործընթաց է, և մենք կուսակցությունում հետևում ենք դրան։ Ցուցակում չընդգրկված գործընկերների մասով խնդրում ենք ինտրիգներ չփնտրել, որ նրանց հետ այլ ձևաչափերով համագործակցություն կլինի», - ասել է Աբովյանը։
Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն չի դիտարկում որևէ ուժ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...