Արթիկի նախկին քաղաքապետը համայնքի բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկին պաշտոնյաների կատարածների մասին զարմացնող, ապշեցնող երբեմն նաև զայրանող նորությունները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը: Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային» : Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչականի շենքի մի հատվածը, ապա երբ քաղաապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին:
Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները պատմում են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքի խղճուկ բյուջեից որոշեց իրեն ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնում է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցում: Ի դեպ, մեզ ասացին, որ եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում:
Ավելի զարմանալի է Արսեն Աբրահամյանի հարազատ եղբոր` Անուշավանի հետ կապված պատմությունը. մեզ փոխանցեցին, որ եղել է քաղաքային տնտեսության տնօրենը ու 5 տարի աշխատավարձ է ստացել, սակայն մեր աղբյուրները և արթիկցիների շրջանում կատարված հարցուփորձը ցույց է տալիս, որ միաժամանակ զբաղեցրել է այլ պաշտոն, «սաղ օրն ավտոկայան էր» ու, ամենայն հավանականությամբ, ըստ տեղացի աղբյուրների, աշխատանքի չի հաճախել ու գումար է ստացել գրանցված աշխատավայրից։
Ավելին` իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին, ինչը ևս խոսում է մեղմ ասած շատ ռիսկային թեմաների մասին: Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու` Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է` ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար:
Այս ամենից զատ, իրականում շատ տխուր էր Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց` ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած մեր տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․«Հարգելի՛ ընկերներ,Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...