Լեհաստանի ԱԳՆ-ն բացառում է Ուկրաինայի անդամակցությունն Եվրամիությանը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Ուկրաինայի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների լիազորությունները սահմանափակող օրենքի ընդունման ֆոնին հայտարարել է, որ երկիրը չի կարողանա դիմել ԵՄ անդամակցության համար, եթե կոռումպացված լինի, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այս պահին բացառվում է»,- նշել են Լեհաստանի ԱԳՆ նախարարությունից:
Հավելենք՝ Ուկրաինայում Գերագույն ռադան հավանություն է տվել երկու հակակոռուպցիոն գործակալությունների՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազության (SAPO) անկախությունը վերացնող օրինագծին։
Փաստաթուղթը հետագայում ստորագրեց Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինացի մի շարք խորհրդարանականներ օրինագիծը գնահատեցին որպես երկրի հակակոռուպցիոն կառույցների լուծարում։ Լրատվամիջոցները հաղորդեցին Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում և այլ քաղաքներում սկսված բողոքի ցույցերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...