![ԱՄՆ-ի դրական արձագանքը՝ Բաքվի թաքնված շանտաժին, հղի է ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/db59ba75b2db84ab39a3e0221af01a80.webp)
ԱՄՆ-ի դրական արձագանքը՝ Բաքվի թաքնված շանտաժին, հղի է ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան
![ԱՄՆ-ի դրական արձագանքը՝ Բաքվի թաքնված շանտաժին, հղի է ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/db59ba75b2db84ab39a3e0221af01a80.webp)
Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:
Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով» , - գրել է նա:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները ողջունել էր նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու մասին։