ԲԴԽ նախագահ ի արձագանքը քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին:
«Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում:
Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետևություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների և դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում:
Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարևոր է նաև հանրային ճիշտ և օբյեկտիվ ընկալում ունենալու համար:
Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում և կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, և առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին:
Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաև անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ և՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, և՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ:
Հ.Գ. Քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային և արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...