
Փաշազադեն կրկին մեղադրանքներ է ներկայացրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, այսպես կոչված, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կրկին հանդես է եկել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մեղադրանքներով:
«Ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն կառուցելու համար, Հայ եկեղեցին և սփյուռքը բոլոր ուժերով ապակառուցողական քարոզչություն են իրականացնում այդ գործընթացը խափանելու համար: Մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման»,- շարունակել է իր զառանցանքները Փաշազադեն։
Ադրբեջանցի հոգևորականը նաև փորձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և յուրացումը ներկայացնել` որպես վերականգնողական աշխատանք։