ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները կքննարկեն Ուկրաինային վարկային օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական Լուիզիանայից) հաստատել է, որ օրենսդիր մարմնի ստորին պալատի հանրապետականները նախատեսում են դիտարկել Ուկրաինային վարկի տեսքով օգնություն տրամադրելու հարցը։
Fox News հեռուստաալիքի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսի ստորին պալատը վերահսկող հանրապետականները նախատեսում են դիտարկել Կիևին վարկի տեսքով օգնություն տրամադրելու հարցը, ինչպես նախկինում առաջարկել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ջոնսոնը դրական է պատասխանել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքով՝ այս հարցում իր տեսակետները «100%-ով նույնական են» Թրամփի տեսակետներին։
«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային օգնելուն, նա առաջարկել է վարկի հայեցակարգ, որը, կարծում եմ, շատ կարևոր է, և որը, կարծում եմ, լայն աջակցություն ունի»,- ասել է Ջոնսոնը։
Բացի այդ, Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը նշել է, որ քննարկում է օրինագծում «ռուս օլիգարխների» ակտիվների բռնագրավման հնարավորության մասին դրույթ ներառելու հնարավորությունը՝ դրանք օգտագործելու Կիևին աջակցելու համար։ «Կարծում եմ՝ սրանք գաղափարներ են, որոնք կարող են տարածվել, և մենք աշխատում ենք դրանց ուղղությամբ», - ասել է Ջոնսոնը:
Ավելի վաղ Թրամփը Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը դիտարկում է Ուկրաինային օգնությունը վերսկսելու հնարավորությունը, բայց միայն վարկի տեսքով:
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան
Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմա...