ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Հաագայի դատախազի և դատավորների դեմ
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի եւ դատավորների դեմ, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորեու հրամանագիր են տվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի (Karim Ahmad Khan), Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի(Tomoko Akane), Ռոզարիո Սալվատորե Այտալայի (Rosario Salvatore Aitala) եւ Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի(Sergio Gerardo Ugalde Godinez) դեմ»,- նշել են ՔԿ-ում։
ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում, միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի Նախնական վարույթի II պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կալանքի հրամանագիր ստանալու համար: Այս միջնորդության հիման վրա ՄՔԴ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին եւ Նախագահի Երեխաների իրավունքների հարցերով լիազորին կալանավորելու անօրինական որոշումներ են կայացրել։
«Քրեական հետապնդումն ակնհայտ անօրինական բնույթ ունի, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորմ...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ա...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվ...