Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում գրանցվել է առաջին կին թեկնածուն
Իրանում բժիշկ և քաղաքական գործիչ Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ով գրանցվել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք նշանակվել են ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Mehr-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, գրանցումից հետո Էլահյանը հայտարարել է, որ իր կարգախոսը կլինի «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»։ Նա ընդգծել է իր հպարտությունը երկրի ձեռքբերումներով և խոստացել է ներկայացնել կառավարման նոր տարբերակ, որը կօգտագործի երիտասարդների ներուժը և արժեւորի քաղաքական և սոցիալական ազատությունները:
Ինքը՝ քաղաքական գործիչը, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) մեկնաբանել է ընտրություններում իր գրանցումը։
«Հույսի և պատվի արևը կծագի իսլամական Իրանի վրայով՝ պայծառ ապագայի և պատվի գագաթնակետին հասնելու հույսով: Մեծերի հետ խորհրդակցելուց հետո մի քանի ժամից ներկա կլինեմ երկրի նախընտրական շտաբում՝ որպես իմ երկրի կանանց համայնքի մի փոքր մաս»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Դեռ քո բաժինը ստանալու ես, Արգիշտի Քյարամյան. Բագրատ Սրբազան
Ո՞նց կարող է ճշմարտության համար պայքարողներին վախեցնել՝ կալանքով, ծեծելով, նեղությամբ, ինչո՞վ կարող եք վախեցնել։ Մեզ ոչ...
Մահացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
84 տարեկանում մահացել է Պետդումայի հայազգի պատգամավոր, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՌԴ խորհրդարանի ստորին պ...