Կայսրությունների քաղաքականությունը կերպարանքն է ստանում Քոչարյանների, Տաշիր Սամոների, դաշնակների տեսքով․ Հովհաննիսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա․ փակուղի և ոչ երբեք ընտրանք
Հարյուրամյակներով հայ ժողովրդին մատուցված այս երկընտրանքը իրականում միջոց է եղել մեզ կառավարելու, եթե ոչ՝ ստրկացնելու, մեզ անկախությունից զրկելու, եթե ոչ՝ դատապարտելու, մեզ ապրելու ձև թելադրելու, եթե ոչ ոչնչացնելու համար։
Պատմական այս հեռավորությունից մենք հստակ տեսնում ենք, թե ինչ աղետալի հետևանքների ենք հանդիպել՝ արժեհամակարգեր, քաղաքակրթական կողմեր ընտրելու փոխարեն ուժային բևեռներ ընտրելով, սեփական քաղաքական մտքով առաջնորդվելու փոխարեն՝ օտարածին քաղաքական շահեր սպասարկելով։
Այսօր էլ կայսրությունների վարած այս քաղաքականությունը դեռ շարունակվում է, և իր կերպարանքն է ստանում տարբեր քաղաքական ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանների, Սերժ Սարգսյանների, Արման Թաթոյանների, Արթուր Վանեցյանների, Տաշիր Սամոների, վերջիվերջո, դաշնակների տեսքով։ Ու նրանք հայ ժողովրդին արդեն անթաքույց կերպով ասում են՝ կա՛մ միութենական պետություն ես, կա՛մ թրքահպատակ շանորդի՝ չհասկանալով անգամ, որ, նման բան ասելով, կամա, թե ակամա, վերածվում են Հայաստանը միութենական պետության կազմում տեսնել երազող շանորդիների։
Բայց Հայաստանն այլևս շրջել է պատմության թափանիվը, հայկական քաղաքական միտքն այլևս ինքնուրույն է ու բխում է բացառապես Հայաստանի պետական շահից։
«Կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա» հարցադրումը որևէ կողմին ընտրելու մասին չէ, այլ որևէ այլ կողմ չտեսնելու, անգամ ինքդ քեզ չտեսնելու մասին է, մեզ մեր վախերի ու երազանքների մեջ շղթայելու մասին է: Եվ այստեղ մենք ընտրելու հարց բացարձակապես չունենք:
Հայ ժողովրդը ընտրել և ընտրում է ժողովրդավարությունը, կրթությունը, նորարությունը, քաղաքակրթությունը, խաղաղությունը, հայ ժողովուրդն ընտրում է Հայաստանի ազատ և ինքնիշխան հանրապետությունը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կարող են դրսից վարկեր չտալ․ «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով՝ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի ի...
Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քե...
Ուկրաինայում ՀՀ դեսպանը կոչով դիմել է Ուկրաինայում բնակվող հայերին
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ Ու...
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց...