
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին եմ մասնակցելու առաջիկա ընտրություններին. Սուրեն Սուրենյանց

Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն այսօր «Ազատությանը» փոխանցել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Սուրենյանցը, որ ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:
«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով, հստակ է», - ասել է նա:
Սուրեն Սուրենյանցը նշել է, որ նախկինում իր ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերն այսօրինակ համագործկացության փորձ արդեն ունեն: 2021-26 -ի ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանքը» և ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ դաշինք ունեին, և մի շարք համայնքներում դաշինքներով են մասնակցել: