Մենք հասնում ենք այն կարևոր նպատակներից մեկին, որի համար սկսել ենք պատերազմը. Իսրայելի բանակի շտաբի պետ
Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը տեսաուղերձում հայտարարել է, որ վերջին երկու տարիներին ՀԱՄԱՍ-ի վրա գործադրված ռազմական ճնշումը՝ զուգակցված «լրացուցիչ դիվանագիտական քայլերով», հանգեցրել է խմբավորման նկատմամբ «հաղթանակի», հաղորդում է Times of Israel-ը։
«Պատանդներին վերադարձնելով՝ մենք հասնում ենք այն կարևոր նպատակներից մեկին, որի համար սկսել ենք պատերազմը։ Դա ազգային, բարոյական և հրեական պարտավորություն է»,- ասել է Իսրայելի բանակի շտաբի պետը։
Նա ընդգծել է, որ բանակը գործել է «հստակ և պրոֆեսիոնալ, համակարգված և պատասխանատու»։ Ըստ նրա, կայացվել են բարդ որոշումներ՝ պատանդների անվտանգությանը չվնասելու և զինծառայողների կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Զամիրը հավելել է, որ Իսրայելը դեռ «մնացել է բազմաճակատ պատերազմի էպիկենտրոնում», իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները «փոխում են իրավիճակը Մերձավոր Արևելքում»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
«Հերիքա հիմար-հիմար խոսաս». Վիճաբանություն խորհրդարանում
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին լեզվակռիվ սկսվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը...
Հերյուրանք է. Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ
Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին...
Ամեն ինչ ավարտված չէ․ Ագնեսա Խամոյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղաուղերձ է հղել. «Խոսքս ուզում եմ հղել շուրջ 150 000 մեր այն ընտրողներին...