Ամեն ինչ ավարտված չէ․ Ագնեսա Խամոյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղաուղերձ է հղել.
«Խոսքս ուզում եմ հղել շուրջ 150 000 մեր այն ընտրողներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայաստան դաշինքին: Շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ չնայած նրան, որ այս տարիների ընթացքում ահռելի քանակությամբ հակաքարոզչություն է իրականացվել մեր նկատմամբ և անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և ոչ միայն իշխանական հայտնի ՊՈԱԿ–ի կողմից, այլ նաև իրենց ընդդիմադիր հռչակած այսպես կոչված ուժերի և անհատների կողմից, չնայած դրան դուք չեք տրվել այդ զազրախոսությանը, չեք տրվել այդ խոսույթին, չեք մանիպուլացվել, շարունակել եք հավատալ մեզ, և մենք միասին շարունակում ենք մեր ճանապարհը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հաշվարկը, վաղը ավարտվելու է, արդեն ամսի 14-ին հրապարակվելու են ընտրությունների արդյունքները: Այս պահին քաղաքական ուժերը գտնվում են կոնսուլտացիաների փուլում, որովհետև շատ կարևոր է՝ միասնական ճակատով շարժվել, առաջ գնալ և փորձել հասնել մեր նպատակներին»,– մասնավորապես նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...
Ծառուկյան Գագիկի մոտ «ճգնամաժ» է սկսվել, ճողոպրում է. Հովհաննիսյան
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել: Նման հայտարարություն է...