Շատ կոշտ և պրոֆեսիոնալ բանակցող է. Թրամփ
ԱՄՆ նախագահը, ողջունելով Գազայի հատվածում խաղաղության մասին ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել է, որ այդ համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն Գազային և ամբողջ Մերձավոր Արևելքին: Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվել է։
«ՀԱՄԱՍ-ը շատ կոշտ և պրոֆեսիոնալ բանակցող է։ Ես հպարտ եմ, որ Իրանն ու Ռուսաստանը նույնպես աջակցել են այդ համաձայնագրին։ Այս խաղաղությունը վերաբերում է ամբողջ Մերձավոր Արևելքին, և ես հույս ունեմ, որ այն կբերի կայունության տարածաշրջանում»,- նշել Է Թրամփը։
Հիշեցնենք, որ լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համաձայնագրին։ Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հեռանա Գազայի հատվածի տարածքում գտնվող նոր սահմաններ, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։ Ակնկալվում է, որ Իսրայելն ազատ կարձակի գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պատանդ վերցրված 48 հոգու դիմաց։ Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության պլանի առաջին փուլն է։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան Զելենսկիին անվանել է Հուդա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է Հու...
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ...
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղ...
Իշխանասարից ադրբեջանցիները չեն հեռացել. վատ եղանակային պայմանների պատճառով գուցե թաքնվել են. Վահե Հակոբյան
«Ես կարծում եմ պնդումները հիմք չունեն։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում։ Համոզված եմ, որ ոչ մի միլիմետ...