Քաղաքականություն
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:
Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին:
Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...