Զախարովան Զելենսկիին անվանել է Հուդա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է Հուդայի նոր մարմնավորում այն բանից հետո, երբ նա հրամանագիր է ստորագրել մայիսի 9-ին երկրում նշելու Եվրոպայի օրը։
«Ի՞նչը կարող է լինել ավելի վատ, քան թշնամին: Դավաճանը, ահա, թե ով է Զելենսկին։ Հուդայի նոր մարմնավորումը 21-րդ դարում։ Մայիսի 9-ին չեղարկելով Հաղթանակի օրը՝ նա մեկընդմիշտ դավաճանեց իր նախնիներին՝ նրանց, ովքեր կռվել են Կարմիր բանակի շարքերում, նրանց, ովքեր տառապել և խոշտանգվել են համակենտրոնացման ճամբարներում, և նրանց, ովքեր աշխատել են Հաղթանակի համար թիկունքում»,- գրել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...