Ի՞նչ անել օդի աղտոտվածության դեպքում․ խորհուրդներ՝ ԱՆ-ից
Ուշադրություն՝ օդի աղտոտվածություն, ձեր առողջությունը՝ ձեր ձեռքում․ Առողջապահության նախարարությունից դիմել են հանրությանը։
Նախարարությունից զգուշացնում են, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք․
«Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին
Մնացե՛ք փակ տարածքում։
Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում։
Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։
Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին։
Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր»։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը․ վարչապետը ուղիղ եթերում է
Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է։
ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի մասին
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 8-ին և 9-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օ...
Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով վճիռը. ով` քանի տարի դատապարտվեց
1․ Վարուժան Ավետիսյան - 9 տարի2․ Սմբատ Բարսեղյան - 25 տարի3․ Պավլիկ Մանուկյան - 10 տարի4․ Գագիկ Եղիազարյան - 7 տարի 5 ամ...
Անմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասին
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնո...