Ուկրաինայի ԶՈւ-ն պայթեցրել է Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարը. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի ԶՈւ-ն պայթեցրել Է Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարը։ ՌԴ զինծառայողների շրջանում զոհեր չկան, սակայն արտանետվել է ամոնիակ: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման տեմպերը նվազեցնելու նպատակով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուսին Յար բնակավայրից 2,5 կմ դեպի արևելք ընկած շրջանում Ուկրաինայի զինված ուժերն ականապատել են Տոլյատի - Օդեսա ամոնիակատարի ճյուղավորումը:
Այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների նահանջի ժամանակ, նշված խողովակաշարը պայթեցվել է, ինչը հանգեցրել է ամոնիակի մնացորդների արտանետմանը դրա վնասված հատվածով: Ռուս զինծառայողների շրջանում տուժածներ չկան», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի թեկնածուները կմասնակցեն երկու հեռուստաբանավեճի
Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին երկուշաբթի և երեքշաբթի կմասնակցեն երկու հեռուստաբանավեճերի՝...
Ոստիկանությունն էլ մի օր կպահանջի Փաշինյանի հրաժարականը.Կապանի համայնքապետ
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ևս կողմ է Գլխավոր Շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ «Ք...
Դրանով ամեն ինչ կավարտվի. Թրամփի նխազգուշացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորության մասին։ Fox News-ին...
ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բաքու
ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ...