Ոստիկանությունն էլ մի օր կպահանջի Փաշինյանի հրաժարականը.Կապանի համայնքապետ
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ևս կողմ է Գլխավոր Շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Քաղաքացիական բախումներ հրահրելու փորձի հնարավորությունը կախված է հռետորաբանությունից։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին Գլխավոր Շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, կարծում եմ, մեծագույն սխալ է գործում և սխալվել է, որովհետև ես անձամբ ճանաչումն եմ Օնիկ Գասպարյանին իհարկե պատերազմական ժամանակահատվածից կոնկրետ Կապանի սահմանների պաշտպանությունից։ Ես նրա մասին բարձր կարծիք ունեմ՝ հայրենասեր, անձնուրաց ու պարկեշտ անձնավորություն է»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Փարսյանը։
Կապանի համայնքապետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, վերջիվերջո, պետք է հասկանա, որ հրաժարական պետք է տա. «Նա հասցրեց նրան, որ նույնիսկ Գլխավոր Շտաբն է պահանջում նրա հրաժարականը։ Նա անընդհատ խորացնում է այս ճգնաժամը, վարչապետի աթոռից կառչած մնալով նա խորացնում է այս ճգնաժամը։ Եվ այո, գալու է այն պահը, որ ոստիկանությունն էլ է մի օր պահանջելու իր հրաժարականը»։
Ինչ վերաբերում է մարդկանց հրապարակ կանչելու Փաշինյանի քայլին, Կապանի համայնքապետը կարծում է, որ վարչապետը վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար։ Նա նաեւ հավելեց, որ Սյունիքում մարդիկ ի սկզբանե ոտքի էին կանգնել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնպես որ այս պահին դեռևս որևէ փոփոխություն այդ մասով չկա։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
lur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը:«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...