Իրանի նախագահի թեկնածուները կմասնակցեն երկու հեռուստաբանավեճի
Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին երկուշաբթի և երեքշաբթի կմասնակցեն երկու հեռուստաբանավեճերի՝ հուլիսի 5-ին կայանալիք քվեարկության երկրորդ փուլից առաջ, հաղորդում է Իրանի ազգային հեռուստատեսությունը։
Բացի այդ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր Իրանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդների մասին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի շրջանակներում ժողովրդի առաջ նրանց ելույթները, հաղորդում է Mehr-ը։
Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցել են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ձայների 50%-ը, համաձայն շաբաթ օրը հրապարակված արդյունքների։
Շաբաթ օրը նախընտրական շտաբի հրապարակած վերջնական հաշվարկներով, ամենաշատ ձայները ստացել է առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը՝ 10,4 մլն։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ միջուկային ծրագրի նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, երկրորդ տեղում է 9,4 միլիոն ձայնով:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրատ...
Դեմոկրատների հովանավորները Բայդենին նախընտրական մրցավազքում փոխարինելու ուղիներ են փնտրում
Բայդենի համար Թրամփի հետ անհաջող նախագահական բանավեճից հետո դեմոկրատական կուսակցության հովանավորների շրջանում խորը տագնա...