Սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի
Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։
Ըստ այդմ՝ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում՝ 2025 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1123 տոննա:
Նմանատիպ հոդվածներ
Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Առուշ Առուշանյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գորիսի քաղաքապետ Առո...
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ
Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականոր...
Շուշիում ադրբեջանցիները հանդիսավորությամբ նշել են Հաղթանակի 76-ամյակը
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Շուշիում, այս մաս...
Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո․ Քերոբյան
2022 թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 117.5%, իսկ 2022 թ. առաջին 10 ամիսներինը՝ 114.5%։ Այս մասին...