Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ
Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնեց այս պահի դրությամբ զոհերի թիվը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալով զոհերի թվի մասին հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը...
43 վիրավոր կա զորքի շրջանում․ ինտենսիվ մարտեր են ընթանում․ Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Ազատության» եթերում հայտնել է, որ ընթանում են ինտենսիվ մարտեր: Ժամը 15։00-ի...
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ Ադրբեջանի պ...
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն․ Արցախի ՄԻՊ-ը՝ կրակոցների մասին
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ հ...