Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան
Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։
Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։
Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ-ն այցելել է հացադուլ իրականացնող անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պ...
Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու լուրերի մասին
Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆ...
Եթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելnվ uպանnւմ էին. Փաշինյանը՝ քաղաքացուն
Եթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելով սպանում էին: Այս մասին քարոզարշավի ժամանակ քաղաքացուն ասել...
ՊՆ-ն՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ թշնամու առաջխաղացման լուրերի մասին
«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ վաղ առավոտից թշնամ...