Էրդողանը ԱՄՆ-ին 100 մլն դոլար է առաջարկել թուրքական բանկի դատական գործը կասեցնելու համար

 «Halkbank»-ի դատական գործի «կարգավորման համար» Թուրքիան ԱՄՆ-ին 100 մլն դոլար է առաջարկել։ Գրում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։ 


ԱՄՆ–«Halkbank» դատական գործը հարուցվել է 2019-ին Նյու Յորքում ԱՄՆ-ի շրջանային դատարանի կողմից, որը վերաբերում է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների շրջանցմանը։


Ըստ այդմ՝ առաջարկն անձամբ արվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ:


Գործակալության համաձայն՝ հավելյալ պայմաններին և կետերին զուգահեռ առավել կարևորվել է այն, որ «Halkbank»-ը պետք է ոչ մի դեպքում մեղավոր չճանաչվի:


Նշենք, որ թուրքական բանկը մեղադրվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնություն ցուցաբերելու մեջ: «Halkbank»-ը կտրականապես մերժում է խարդախության, գումարի լվացման և դավադրության մասին առաջադրված մեղադրանքները:

Քաղաքականություն

Պատահարներ