Քաղաքականություն

Հակարիի կամուրջից այս կողմ, մեկին չենք հիշում, որ մեկ աման տաք ճաշ բերեին․ Ավանեսյան

Ofelya
Հակարիի կամուրջից այս կողմ, մեկին չենք հիշում, որ մեկ աման տաք ճաշ բերեին․ Ավանեսյան

«Ղարաբաղյան կլանը» փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացու և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը։


«Որևէ մեկը չպետք է փորձի մարդկանց նյարդերի, զգացմունքների, հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով տեռորիզմը հետ բերել ՀՀ: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները՝ մեր հայրենակիցները, մշտապես արժանացել են Հայաստանի քաղաքացիների հոգածությանը, Հակարիի կամուրջից այս կողմ, մեկին չենք հիշում, որ մեկ աման տաք ճաշ բերեին և մեր հայրենակիցներին դիմավորեին, մենք ենք այնտեղ եղել, գիտենք։ Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացիներն են եղել մեր հայրենակիցներին դիմավորողները, նրանց առաջին օգնություն ցույց տվողները։


Որևէ մեկը չփորձվի սեպ խրել Հայաստանի և ղարաբաղցիների միջև, իսկ «Ղարաբաղյան կլանը», որը փորձում է ՀՀ-ին ստրուկ դարձնելով գալ իշխանության և շարունակել թալանել, օգտվել հայաստանցիներից և ղարաբաղցիներից՝ իրենց սեփական շահերը բրդելու համար, չի հաջողելու: Այսօր ընդդիմադիր դաշտերը, «եռագլուխ պատերազմի կուսակցությունը» փորձում է Հայաստանը հետ տանել ու ներքաշել պատերազմի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, մենք այս խոսույթներին կոնկրետ պատասխան ենք տալիս և հատու ենք մեր ասածի մեջ: Հայաստանի ժողովուրդը հազիվ շունչ է քաշել և ապահով է իրեն զգում ՀՀ-ում»,- նշել է նա:

 

Հարցին, թե չի՞ գտնում արդյոք, որ վարչապետի խոսույթով թիրախավորվում են արցախահայերը, Ավանեսյանը շեշտել է, որ բացարձակ չի գտնում. «Վարչապետի խոսքը սուր էր ու համապատասխան էր այն կիսատեռորիստական դրսևորումներին, որոնք վարչապետը ցույց է տվել իր տեսաուղերձում»


 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250