Կիմ Չեն Ընը Ռուսաստանում դիտել է կործանիչների հավաքման գործընթացը
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ծանոթացել է Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող ավիաշինական գործարանի ինժեներային կենտրոնի և արտադրամասերի հետ։ Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում։
Կիմ Չեն Ընը դիտել է կործանիչների հավաքման գործընթացը, ինչպես նաև Սու-35 ինքնաթիռների և հինգերորդ սերնդի Սու-57 ավիացիոն համալիրի վերջնական հավաքման արտադրամասը։
Այցի վերջում ԿԺԴՀ ղեկավարը և ՌԴ փոխվարչապետ, արտադրության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հետևել են Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի ցուցադրական թռիչքին։
Հիշեցնենք՝ ԿԺԴՀ ղեկավարը ՌԴ էր ժամանել նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Սեպտեմբերի 13-ին Պուտինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել «Վոստոչնի» տիեզերակայանում ինչպես պատվիրակությունների մասնակցությամբ, այնպես էլ դեմ առ դեմ։ Նշենք, որ Ռուսաստանն առաջին երկիրն է, ուր Կիմ Չեն Ընն այցելում է կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Իր հերթին Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։
[17e4638208851c57cc665129f393162a.jpg]
[3f905f2e10805a2ad1d411b569974649.jpg]
[78312a5656f17e01f63c8e7cc51205a4.jpg]
[a81350b841c8ebdf0c52f61d8c3620c6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...