4-րդ հանրապետությունում հայրենիք փնտրելու կարիք չկա․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ-4» խորագրով տեսանյութ է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություն կա Երրորդ Հանրապետության և Չորրորդ Հանրապետության միջև:
«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա:
Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:
Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի:
Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ Հանրապետությունն այն հայրենիքի մասին է, որ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ նիստը մեկնարկից հետո շատ արագ ընդմիջվեց
Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստը: Նախատեսվում են մի շարք քվեարկություններ: Մասնավորապես՝ պիտի քվեարկութ...
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման Թաթոյան
2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին։ Այս մասին ֆեյս...
Ֆիդանը նշել է՝ որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը
Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Ա...
Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքից դուրս է եկել
ՀՀ ԶՈՒ չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...