Ընդդիմությունը կարող էր ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է. Քոչարյան
Հիշո՞ւմ եք, թե 2018–ին ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն. 2021–ին էլի նույն կարգախոսները, նաև Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա ես կուզեի ձեզ հետ մոդելավորել, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի։ Ժողովրդավարությունից դու պետք է խոսես երկու սրբազան և Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի է կալանավորել; Սոցիալական արդարության մասով, ինքը աղքատության մակարդակն ընդունել է 24 տոկոսով, հիմա էլ 24 տոկոսի վրա է։ Կոռուպցիայի մասին չեմ խոսում, ինքն այսօր Հայաստանում կոռուպցիայի պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ–ի պես 65 մլն դոլարի ոչնչացում չի եղել։ Կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 մլն–ը գոլորշիանում է հանկարծ։ Ես այդ ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի, պահանջեցի հաշվետվություն։ Պատասխանը հետեւյալն էր՝ պետք էր, ծախսել եմ։
Հիմա մնում է մեկ կարգախոս՝ խաղաղությունը։ Մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանկ է այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն և զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։
Եթե չլիներ այս ամենը, ինչը կատարվեց, ընդդիմությունը կարող էր ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետև էս մարդն ասելիք չունի։ Ես գանձ չեմ ասում, ինձ չվերագրեք»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․
«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին, չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակո...
Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն. Փաշինյանը վրդովվեց
«30 տարի բանակցել են, հիմա եկել, ասում են՝ Արցախի 75 տոկոսն օկուպացված ա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աս...
ՆԳՆ-ն հայտնում է՝ վնասվածք են ստացել նաև ոստիկանության ծառայողներ
ՆԳՆ-ն հայտնում է՝ Բաղրամյան պողոտայում ցույցերոի հետևանքով վնասվածք են ստացել նաև ոստիկանության ծառայողներ։«Տուժել է առն...
Զելենսկին դա չի ցանկանում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայի ն...