Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․
«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին, չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակով, մեզ հայտնի չէ»,- Armtimes.com-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին երեք գիշերօթիկ հաստատություններ նկարահանման նպատակով ներխուժելու փորձերին:
Նա հիշեցրեց, որ «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները մեկ օր առաջ սննդամթերք և դրամական օգնություն էին տարել մի գիշերօթիկ հաստատություն, և տեսանկարահանելով՝ հանձնել երեխաների ծնողներին: Նախարարության որոշմամբ՝ այս իրադրության տեսագրությունն ուղարկվել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել գործընթացի իրավաչափությունը: Դրանից հետո մի երիտասարդ, ներկայանալով «Ադեկվադ» կուսակցության անդամ և մի լրատվամիջոցի ներկայացուցիչ, փորձել էր մտնել գիշերօթիկներ և նկարահանումներ անել:
Հաղորդագրությամբ «Ադեկվադ» կուսակցությունը հայտարարել է, որ այս երիտասարդն իրենց կուսակցության անդամներից չէ: «Այս մարդու դեմքը տեսանյութում հստակ երևում է, կարող եք տեսնել (հրապարակում պարողների վրա զելյոնկա լցնող մարդն է): Նա փորձել է մտնել Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, տնօրենը թույլ չի տվել: Գնացել է մեկ այլ հաստատություն, շահարկել որոշակի կուսակցության և լրատվամիջոցի անունները, իրեն հաջողվել է ներս մտնել: Ճաշի ժամ է եղել, երեխաները ճաշելիս են եղել: Փորձել է նկարահանել ճաշող երեխաներին, տնօրենը, բնականաբար, արգելել է, քանի որ դա բխում է երեխայի անձնական կյանքի գաղտնության իրավունքից: Ի պատասխան՝ այս քաղաքացին ասել է տնօրենին (և դա նկարահանված է), որ կհասնի այն բանի, որ տնօրենն այլևս չպաշտոնավարի»,- ներկայացրեց Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նույն քաղաքացին գնացել էր նաև Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն, որտեղից ևս ուղիղ եթեր էր մտել. «Որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչ էր ուզում»:
«Նախարարության հաղորդագրության մեջ հիշեցում կա տրվող օգնության դիմաց ակնկալիքներ չունենալու, կրոնական կամ քաղաքական քարոզչության արգելքի մասին, ի՞նչ է ակնարկվում, ի՞նչ են արել ադեկվադցիները» հարցին ի պատասխան՝ Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Առաջին տեսանյութում սնունդ և առձեռն գումար գիշերօթիկի ծնողին տվող քաղաքացին ներկայանում է՝ որպես «Ադեկվադ» կուսակցության անդամ, և ասում, որ բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, «յուվինալ արդարադատության և նման այլ հակաընտանեկան նախաձեռնությունների դեմ»:
Նա ասում է, որ եկել է լսելու և ներկայացնելու գիշերօթիկի երեխաների ձայնը: Խոսքն այստեղ գիշեօրթիկների լուծարման մասին է. նրանք ասում են, որ այս գործընթացում պետությունը չի լսել գիշերօթիկների երեխաների ծնողների տեսակետը: Իսկ իրենք գնացել են, աջակցություն են տրամադրել այս ընտանիքներին և փորձում են լսելի դարձնել նրանց ձայնը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...