Ուկրաինան Սլովակիայից կստանա հինգ ականազերծման մեքենա

Ուկրաինան ակնկալում է Սլովակիայից ստանալ «Բոզենա» ականազերծման հինգ մեքենա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։


«Ուկրաինան Սլովակիայից կստանա հինգ «Բոզենա» ականազերծման մեքենա և այլ սարքավորումներ ։ Մենք Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակի հետ ստորագրեցինք համաձայնագիր ոչ մահացու սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ», - գրել է Շմիգալը իր Telegram ալիքում։


Նրա խոսքով՝ սլովակյան կողմը Ուկրաինային անվճար կտրամադրի այդ մեքենաները, ինչպես նաև ինժեներական և շինարարական սարքավորումները, ինչպես նաև բժշկական տարհանման սարքավորումները։

Քաղաքականություն

Պատահարներ