Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկին ազատ են արձակել
Անհետ կորած զինծառայողերից մեկի հարազատին` ձերբակալված Ապիջան Սարգսյանին, արդեն ազատ են արձակել։ Այս մասին տեղեկացրեց Աջափնյակի դատարանի դիմաց հավաքված ծնողներից մեկը։ Նաև հայտնեց, որ մյուս ձերբակալվածը` Արսեն Ղուկասյանը, դեռ անազատության մեջ է, տեղեկություն չունեն, թե երբ կքննվի նրա խափանման միջոցի հարցը։
«Ռազմական ոստիկանների հետ բախում է եղել ու բախման ժամանակ իրար հրել են։ Յոթ ռազմական ոստիկանի կողմից բողոք կա, որ ծնողներն իրենց մարմնական վնասվածք են պատճառել»,– պատմեց ծնողներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու համար
Հիշեցնենք` լրատվամիջոցները հաղորդում են, որ անհետ կորած զինծառայողների հարազատներից երկու հոգի ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
12 000 երեխա կա գրանցված, որոնք դեռ չեն հաճախել մանկապարտեզ եւ նրանցից շատերի տարիքն արդեն անցնում է. ծնող
Երեխաներ կան, որոնք 2–ից 3 տարի հերթում սպասում են։ 12 000 երեխա կա գրանցված, որոնք դեռ չեն հաճախել մանկապարտեզ եւ նրանց...
Կենդանաբանական այգու մուտքը վաղը կլինի անվճար 1-15 տարեկան երեխաների համար
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ 1-15 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին այգու մուտքն անվճար կլինի։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվելիք մարզադպրոցի շինարարությունը կմեկնարկի 2020-ին
Գյումրիում կառուցվելու է մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին. մարզադպրոցի շինարարական աշխատանք...
Համացանցի որոշ օգտատերեր անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտա...